Ներկայումս իմ բոլոր մտքերը կապված են «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ. Ռոնալդինյո
«Ատլետիկո Մինեյրո»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոն պատասխանելով Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնության մասնակցելու հարցին, ասել է, որ ներկայումս կենորոնացած է ակումբային ելույթների վրա:
«Ներկայումս իմ բոլոր մտքերը կապված են «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ: Ցանկանում եմ իմ աշխատանքը լավ կատարել: Ես կենտրոնացած եմ այդ ուղղությամբ և այլ բաների մասին չեմ մտածում»,-ասել է Ռոնալդինյոն:
Նշենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին բամզիցս նշել է, որ ազգային հավաքականի դռները բաց է բոլորի համար, ով կարող է օգուտ բերել թիմին: