Հնդկաստանում 50 ավտոմեքենա Է բախվել, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
Առնվազն 8 մարդ է զոհվել և շատերը՝ տուժել Հնդկաստանի ավտոճանապարհներից մեկում թանձր մառախուղի և վատ տեսանելիության պատճառով 50 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած բախման հետրևանքով: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Վերջինի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Խարյանի նահանգի Ջաջար քաղաքի մերձակա Ռոհտակ-Ռեւարի ատվոճանապարհին:
Նշվում է, որ միմյանց բախված ավտոմեքենաների թվում կան դպրոցական ավտոբուսներ: Տուժածներին, որոնցից 10-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայչահեղ ծանր, տեղափոխել են հիվանդանոցներ: Վթարի պատճառով մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացլ նշված ճանապարհահատվածում։