211652_close_icon
views-count3962 դիտում article-date 15:20 03-02-2014

Սամվել Կարապետյանը «Անշարժ գույքի արքաներ-2014»-ի վարկանիշային աղյուսակում 2-րդն է. Forbes

Ռուսական հայտնի Forbes ամսագիրը հրապարակել է «Անշարժ գույքի արքաներ-2014» վարկանիշային աղյուսակը: Այսպես, աղյուսակում ընդգրկվել են 3 տասնյակ տեղական և օտարերկրյա գործարարներ, որոնց պատկանում են Ռուսաստանի տարածքում ամենամեծ անշարժ գույքը: Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել եկամտի չափը, որն ունեցել է տվյալ գործարարը 2013 թվականին անշարժ գույքի ոլորտում: Այլ բիզնեսներից ստացվող եկամուտները հաշվի չեն առնվել: Աղյուսակի 1-ին հորիզոնականում են «Киевская площадь» ընկերությունների խմբի սեփականատերեր Զարախ Իլիևը և Գոդ Նասիևը, որոնց կարողությունը գնահատվել է 3-ական մլրդ դոլար: 2-րդ հորիզոնականում է գտնվում հայ գործարար, «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 960 մլն դոլար եկամտով (կարողությունը՝ 3,8 մլրդ դոլար): 3-րդ հորիզոնականում «ИКЕА Мос»-ի սեփականատեր Ինգվար Կամպրադն է՝ 800 մլն դոլար եկամտով: Աղյուսակի 30-րդ հորիզոնականում հայտնվել է ևս մեկ հայ գործարար՝ «Легион Девелопмент»-ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը, ում տարեկան եկամուտը կազմում է 70 միլիոն դոլար:

Նմանատիպ նյութեր