211652_close_icon
views-count1218 դիտում article-date 17:44 02-02-2014

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Մարտունու, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր