Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մտադիր է մեկնել Ղրիմ, սակայն նրա այցելության օրը դեռևս հայտնի չէ:
Թուրքական ԶԼՄ-երի պնդմամբ՝ Դավութօղլուն Ղրիմ է մեկնելու մոտ ժամանակներս:
Թուրքական Hurriyet-ը մեջբերում է Դավութօղլուի խոսքը. «Մենք հենց սկզբից ենք հետևել Ուկրաինայի իրադարձություններին և հանդես ենք եկել՝ հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության՝ ներառյալ Ղրիմը: Ցանկանում ենք, որպեսզի ողջ Ուկրաինայում և Ղրիմում իրավիճակը կայունանա, քանի որ Ղրիմը Ուկրաինայից Թուրքիա բացվող «դարպասներն են»»: