Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով Ուկրաինայում է գտնվում
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով նախօրեին ժամանել է Ուկրաինա:
Այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է Ուկրաինայի նոր իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես, Ուկրաինայի ԱԳ նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Անդրեյ Դեշչիցեյի, նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արդենի Յացենյուկի, ինչպես նաև Ղրիմի թաթար համայնքի առաջնորդների հետ: