211652_close_icon
views-count1309 դիտում article-date 08:55 01-02-2014

Հայաստանն անցնող 3 օրերին առանց նախագահ է եղել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 3-ին կմեկնարկի Աժ գարնանային նստաշրջանը։ Նիստերի օրակարգն օրինաչափորեն հաստատվում է ուրբաթ օրը, սակայն երեկ այն չհաստատվեց Աժ նախագահի՝ Դուբայում գտնվելու պատճառով։ Օրակարգի քննարկումը նշանակվել է այսօր՝ ժամը 15-ին։ Երեկ, չնայած մշտական հանձնաժողովներում տեղի էին ունենում օրենքի նախագծերի քննարկումներ, Աժ-ն «որբ էր ու անտեր», խորհրդարանական «Անտանտը» բացակայում էր։ Ինչպես տեղեկացրին Աժ-ից, Հերմինե Նաղդալյանն այդպես էլ չէր ստանձնել ժամանակավոր պաշտոնը ոչ միայն հիվանդ, այլև արձակուրդում լինելու պատճառով։ Փաստորեն, հայոց երկիրն անցնող օրերին առանց նախագահ է եղել՝ 3 օր շարունակ, ու ոչ մեկը գլխի չի ընկել «անարյուն» «պերեվառոտ» իրականացնել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր