Հոլիվուդյան հայտնի դերասանուհին ռեժիսորական դեբյուտի համար ընտրել է Վիլյամ Սարոյանի վեպը
                        Հոլիվուդյան հայտնի և սիրված դերասանուհի Մեգ Ռայանը ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 1942թ-ին գրած  «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանի, ինչպեոս նաև կկատարի գլխավոր դերերից մեկը:
Բացի նրանից, ֆիլմում նկարահանվելու են Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆֆիթն ու Ջեք Քուեյդը։ 
Ֆիլմի պրոդյուսերներն են Թոմ Հենքսն ու «Playtone» ընկերությունում նրա գործընկեր Հերի Գոեցմանը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

