211652_close_icon
views-count22701 դիտում article-date 17:26 29-02-2016

Արթուր Ջանիբեկյանի հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի առանձնատունը

20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանն ապրում և ստեղծագործում էր Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած 2729 Գրիֆիֆ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն: Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ զարկ է տվել հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ: Ինտելեկտուալ Ռենենսանս հիմնադրամը մշակում է, և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Հիմնադրամն առաջարկում է բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց գաղափարներն՝ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին: «Մենք մեծ ուրախությամբ կքննարկենք բոլոր առաջարկները»,– ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տունը վաճառքի էր հանվել 2015-ի մայիսի 4-ին։ [img]/ups/images/0515281001456752421349738.jpeg[/img] [img]/ups/images/0091717001456752421137296.jpeg[/img]

Նմանատիպ նյութեր