«Գոլդ» համարանիշնե՞րն են ձեր պահապան հրեշտակները, օրինախախտ վարորդներ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ամրագոտի կապելն առաջին հերթին բխում է ձեր անվտանգությունից: Մինչդեռ կան վարորդներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից և երթևեկում են առանց ամրագոտու չմտածելով անգամ իրենց և ուղևորների անվտանգության մասին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Toyota Land Cruiser մակնիշի 50 ՕQ 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին երթևեկում առանց ամրագոտու:
Երևի նրա մտքով անցնում է, որ եթե ավտոմեքենայի համարանիշները «գոլդ» են, ապա ինքն իրավունք ունի չհարգել ճանապարհային երթևեկության կանոները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի