Իմ աղոթքները Կարապետյանների ընտանիքի հետ են, Սամվելն իմ աղոթքների կարիքը չունի, քանի որ իր գործերի համար նրա պահապան հրեշտակները կպաշտպանեն նրան և հաղթանակ կպարգևեն․ Միքայել Մինասյան
Իմ աղոթքները Կարապետյանների ընտանիքի հետ են, որպեսզի նրանք արժանապատվորեն անցնեն այս փորձությունը, իսկ Սամվելը, կարծում եմ, իմ աղոթքների կարիքը չունի, քանի որ իր գործերի համար նրա պահապան հրեշտակները կպաշտպանեն նրան և հաղթանակ կպարգևեն, գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Հին արևելյան ասացվածքը՝ «Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում», ունի բացատրություն. չար ուժերը պայքարում են բարի գործերի դեմ, որ կանխեն դրանք, կամ քարկոծեն և արժեզրկեն։ Ինչո՞ւ։ Որովհետև չար ուժեր են։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնն է՝ հայերի հոգևոր, պատմական և շատ դեպքերում՝ միակ կենտրոնի։
Այսօր բանտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմության մեծագույն բարերարներից մեկը։ Իմ աղոթքները Կարապետյանների ընտանիքի հետ են, որ արժանապատվությամբ անցնեն այս փորձության միջով, իսկ Սամվելը, կարծում եմ, իմ աղոթքի կարիքը չունի, քանի որ իր գործերի համար նրա պահապան հրեշտակները կպահպանեն նրան և հաղթանակ կպարգևեն։
Մենք բոլորս անցնում ենք բյուրեղացման և մաքրագործման բարդ ճանապարհ՝ անհատական և հավաքական։ Անցնում ենք մեծ կորուստներով և բազմաքանակ զոհերով։ Բոլորն էլ հասկանում են՝ ինչ եղավ։ Եվ ամենակարևորը՝ ինչ է հիմա տեղի ունենում։ Իսկ ով չի հասկանում, դեռ անցնելու է իր քավարանով։
Իհարկե, հեշտ չէ։ Բայց մյուս կողմից, գուցեկ այդ բյուրեղացումը մեզ բոլորիս է պետք։ Գուցե դա է մեր փրկության ուղին։ Հավանաբար եկեղեցին էլ դրա կարիքն ունի։ Չէ որ հիմա այն մաքրվում է և ամրանում է՝ դիմակայելով սատանային։
Շնորհավոր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը։ Թող Մայր Աթոռը կանգուն մնա, իսկ Սամվել Կարապետյանը, բարերարից վերափոխվելով մեր հավատի և եկեղեցու պաշտպանի, շարունակի իր առաքելությունը և, չարին հաղթելով, առաջնորդի դեպի լույս»,- գրել է Մինասյանը։