211652_close_icon
views-count17970 դիտում article-date 23:22 26-12-2022

Արտակարգ իրավիճակ՝ Նորք-Մարաշում․ կեղտաջրերը սահադաշտի են վերածել Արմենակյան փողոցը, պարեկներն էլ դարձել են քաղաքապետի ու թաղապետի պահապան հրեշտակները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության՝ «Իմ քայլի» թեկնածու Տիգրան Ավինյանը սիրում են հաճախ հայտարարել, որ իրենք հավատարիմ են «Երևանը մեր տունն է», «սա Երևանն է, այստեղ դու տանն ես» սկզբունքներին․ անգամ, երբ արևը մայր է մտնում ու լուսինն է թագավորում երկնքում, իրենք գիշերներով շրջում են Երևանում, տեղում ծանոթանում խնդիրներին ու լուսաբացին անցնում են գրոհի` վերացնելով գիշերը հայտնաբերված թերությունները։

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Նորք-Մարաշի Արմենակյան փողոցի բնակիչներից, գիշերային ժամերին՝ նաև վարորդներից, ովքեր արդարացիորեն բողոքում են, որ նշված փողոցի որոշ հատվածներում կոյուղատարերից դուրս են գալիս կեղտաջրերը ու անարգել հոսում Արմենակյան փողոցով։ Ու երբ երեկոյան ժամերին փորձում ես նշված վայրով երթևեկել, ապա հայտնվում ես սահադաշտում։

Ահազանգած բնակիչներն ասում են, որ միայն Երևանի պարեկների շնորհիվ է, որ նշված հատվածում դեռ վթարներ տեղի չեն ունեցել, քանի որ Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները տեղում ծառայություն են կատարում, երբեմն էլ վարորդներին ավտոմեքենայի միջից բարձրախոսով տեղեկացնում են ճանապարհի սառած լինելու մասին։

Այսօր արդեն նշված փողոցում ծառայություն են կատարում Պարեկային  ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը, նույն գնդի 4-րդ գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

 Սակայն այստեղ անելիք ունեն Երևանի քաղաքապետարանը և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։

Ու եթե քաղաքապետ Հ․ Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տ․ Ավինյանը, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը հայտնի հեքիաթի «Դերվիշ բաբայի» կերպարով շրջայց կատարեն Նորք-Մարաշում, կլսեն, թե մաքրամաքուր հայերենով ինչ խոսքեր են բնակիչներն ու վարորդները ձոնում նրանց։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր