Հունվարի 30-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսի գործել հյուսիս-արևմտյան ցիկլոն, ամենուրեք կդիտվեն տեղումներ, հանրապետության մեծ մասում, հատկապես` հյուսիսային կեսում սպասվում են ինտենսիվ և առատ տեղումներ:
Հարավային շրջաններում տեղումներ կդիտվեն օրվա 2րդ կեսին: Օրվա 2րդ կեսին մեր հանրապետություն կներթափանցեն արկտիկական սառն օդային հոսանքներ, որի արդյունքում արդեն երեկոյան օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: Ուշադրություն. առաջիկա 2-3 օրերին կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում մոտ 10-12 աստիճանով:
Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց և դժվարանցանելիություն: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, բուքի հետևանքով կարող են լինել փակ ճանապարհներ:
Աղբյուր՝ www.weather.am