211652_close_icon
views-count4443 դիտում article-date 10:08 30-01-2014

Փայտով աշխատող «Բաքսի»` հայ սիրողական ինժեներական մտքի արդյունք. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Oրերս ճամբարակի գյուղերից մեկում մենք տան այլընտրանքային ջեռուցման բավական հետաքրքիր լուծում տեսանք։ Տեղի բնակիչներից մեկը տունը գազաջեռուցման ամբողջ համակարգը քաշել է և այն միացրել փայտի վառարանին։ Հատուկ պատրաստված այդ վառարանում կա ջրի կաթսա, որին միացրել են գազաջեռուցման խողովակները։ Մի փոքրիկ շարժիչի միջոցով ապահովվում է ջրի շրջանառությունը (ցիրկուլյացիան)։ Նույնիսկ չափիչ սարք են տեղադրել համակարգին, որը ջրի ջերմաստիճանն է կայուն պահում։ Այսինքն, ստացվել է «Բաքսի», որը աշխատում է փայտով»։ Թերթի հետ զրույցում տանտերն ասել է, որ եթե նախորդ տարի գազ օգտագործելիս ստիպված էր նաև ննջարանում էլեկտրական «պլիտա» օգտագործել, քանի որ միայն գազով տունը նորմալ չէր տաքանում, ապա այժմ նման խնդիր չկա, քանի որ փայտի վառարանով տունը նորմալ տաքանում է, բոլոր սենյակները, խոհանոցը, լոգարանը, տաք ջրի խնդիր էլ չկա։ Դեկտեմբերին այս վառարանով տունը տաքացնելու համար օգտագործվել է մոտ 2 խմ փայտ։ Տանտիրոջ խոսքերով, փայտի անցնելուց հետո նա ամսական խնայում է 35-40 հազար դրամ։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր