Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը Օլանդի այցից ավելի մեծ սպասելիքներ ուներ
Ֆրանսուա Օլանդի Թուրքիայում արած հայտարարությունները ֆրանսահայերի շրջանում հակասական ազդեցություն է ունեցել: Մի կողմից Օլանդը խոսել է Հայոց ցեղասպանությունից, նշել, որ անհրաժեշտ է հաշվի նստել պատմական փաստերի հետ և ընդունել դրանք: Սակայն ֆրանսահայերը հիասթափված են, որ Օլանդը Թուրքիային ուղղակի կոչ չի արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Օլանդը իր հայտարարությունում ակնարկել է, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը ընդունվելու է, անհրաժեշտ է միայն այն համապատասխանեցնել միջազգային համաձայնագրերին: Ֆրանսահայերը լավատես են, նրանց կարծիքով` մինչև 2015-ը օրինագիծը կընդունվի: Մայիսին Օլանդը ժամանելու է Երևան և անխուսափելիորեն կխոսի նաև օրինագծի մասին:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391002274]armnewstv.am [/url]