Սերժ Սարգսյանը մասնակցել է Բանակի օրվան նվիրված համերգին. ֆոտոշարք
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 22-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: