211652_close_icon
views-count1121 դիտում article-date 18:26 28-01-2014

Արթիկ-Ալագյազ և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 17.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Վայքի, Մարալիկի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում,Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս,Մ-5 հատվածում մառախուղ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է: Արթիկ-Ալագյազ և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց , ճանապարհը բաց է: Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: [i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր