211652_close_icon
views-count1037 դիտում article-date 21:41 27-01-2014

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 21.30–ի դրությամբ Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի և Կոտայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում : Արթիկ-Ալագյազ, Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է , տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհը բաց է : Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: [i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր