211652_close_icon
views-count9744 դիտում article-date 14:13 25-01-2014

ՀՀ ոստիկանապետը կադրային նոր նշանակում է արել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում

Այսօր՝ հունվարի 25-ին, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի ուղեկցությամբ ՃՈ անձնակազմին ներկայացրեց ճանապարհային ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Նիկողայոս Եղիազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ՃՈ կադրերի և անձնակազմի գծով տեղակալ Լևոն Մելքոնյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նրա փոխարեն նշանակվել է Նիկողայոս Եղիազարյանը, ով մինչ այդ աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար:

Նմանատիպ նյութեր