2564 դիտում
10:14 25-01-2014
«Հաղթանակ» զբոսայգին Ռուբեն Վարդանյանին հանձնելու գործընթացն ավարտված է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. ««Հաղթանակ» զբոսայգին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին հանձնելու գործընթացը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կարելի է ավարտված համարել։ Շուտով այդ մասին կլինի պաշտոնական հայտարարություն։
Նշենք, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգին Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին խոսակցությունները սկսեցին տարածվել դեռ երեք տարի առաջ։ Սակայն որոշ ժամանակ անց դրանք մարեցին, իսկ անցած տարի հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ծավալված օֆշորային սկանդալը շոշափում է անձամբ Ռուբեն Վարդանյանի շահերը։ Օֆշորներում անհետացած ավելի քան 10 միլիոն դոլարը «արտահոսել» էր հենց Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկից։ Այսինքն, հենց Ռուբեն Վարդանյանին էին «քցել»։
Վերջինիս «սիրտը շահելու» համար ՀՀ կառավարությունն անցած տարի որոշեց նրա կողմից իրականացվող դիլիջանյան ծրագիրը ազատել հարկերից։ Բայց երևի թե բավարար չեղավ։ Ու հիմա, ըստ էության, արդեն որոշում է կայացվել Երևանի «Հաղթանակ» զբոսայգին էլ հանձնել։ Բավարար կլինի դա, թե ոչ, կերևա ապագայում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4343 դիտում
20:14 20-10-2016
Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4076 դիտում
17:06 29-07-2017
Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգին
3695 դիտում
12:08 06-05-2020
Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուր» պանթեոնը փակ կլինեն
Այս բաժնից
1120 դիտում
10:50 23-11-2024
Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան. Tert.am
379 դիտում
10:22 23-11-2024
Տիգրան Ավինյանը մեկնել է Լոս Անջելես, ծանոթանալու «խելացի» լուծումներին
379 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է