1527 դիտում
19:49 23-01-2014
ՀՀ դեսպան Ապիտոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի թագավորին
Հունվարի 22-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Ապիտոնյանի առանձնազրույցը:
Շնորհավորելով դեսպան Ապիտոնյանին՝ Կառլ 16-րդ Գուստավը իր գոհունակությունը հայտնեց Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես նաև Երևանում Շվեդիայի դեսպանության բացումը մեծապես կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։
Դեսպան Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանը Շվեդիայում և ջանք չի խնայի երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում։
Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար։
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
16:20 24-10-2014
Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի Թագավորին
4550 դիտում
16:02 12-04-2018
Դեսպան Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2661 դիտում
15:41 26-10-2018
Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի Թագավորին
Այս բաժնից
676 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
517 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1039 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ