Human Rights Watch-ը՝ Թուրքիայում ներկայացված ներքին անվտանգության մասին օրինագծի մասին
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խիստ քննադատության է արժանացրել Թուրքիայի կառավարությանը՝ ներքին անվտանգության մասին նոր օրինագծի համար:
Օրինագիծը թույլ է տալիս ընդլայնել ոստիկանական աշխատողների լիազորությունները, ինչը նշանակում է բողոքի ակցիաների կամ այլ ցույցերի ժամանակ բռնության ուժի ավելի մեծ դրսևորում և, հետևաբար, ավելի մեծ տուժողներ և կամ զոհեր:
Այն նաև լուրջ տարաձայնություն է առաջ քաշել Թուրքիայի կառավարության և քրդամետ Ժողովրդավարական ազգերի կուսակցության միջև: Կուսակցության անդամները հայտարարել են, որ օրինագիծը վտանգում է քրդական հարցի կարգավորման գործընթացը:


