Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 21.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
[i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն[/i]