Այս անգամ Վարդանիկին չեն փրկի իր կեղծ աղոթքները
Համացանցում է հայտնվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակումն արձանագրած տեսանյութը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տղայի ու նրա ընկերների կողմից Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ հայհոյանքներ, կարակոցներ և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները ճշտելու համար:
Երևի թե այս անգամ Վարդանիկ Ղուկասյանին չի փրկի իր կեղծ աղոթքները:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի