211652_close_icon
views-count131427 դիտում article-date 21:40 21-12-2019

Հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլի» նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նրան չի փրկի անգամ Սիցիլիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի բնակիչ Արմեն Ս.-ի նկատմամբ, ով հանցագործ աշխարհում ավելի շատ հայտնի է «Սիցիլ» մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը միջնորդություն է ներկայացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը կալանքի որոշում կայացնի «Սիցիլի» նկատմամբ, ում նկատմամբ հետախուզում է հայտարարել նաև ոստիկանության Էրեբունու բաժինը: Գ. Շամշյանի տեղեկութուններով, դատավորը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե «Սիցիլը»՝ ով կասկածվում է հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու մեջ, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/18/1143297/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել էին դեպքի վայր, որտեղ հայտնաբերել էին արնանման հետքեր։ Դեպքի վայր էր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին սպանվածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել էր հրազենից։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը, դատախազի տեղակալներ Արմեն Մուրադյանը, Հարություն Խալաթյանն ու ավագ դատախազ Վարդան Հարությունյանը։ Ժամանել էին նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ահարոն Ներսիսյանն ու քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ Արմեն Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները կատարելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին, որ ժամը 22:00-ի սահմաններում Երկաթուղայինների 2-րդ փողոցի 5-րդ տան դիմաց վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ 40-ամյա Արմեն Ս.-ն իր մոտ պահվող ատրճանակից կրակել էր Երկաթուղայինների 4-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 43-ամյա Արեգ Սիմոնյանի կրծքավանդակին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մահացած վիճակում Արման Սողոմոնյանի կողմից վարած BMW մակնիշի 03 VՏ 101 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր