Սան Մարինոյի նախկին նախագահին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում
Սան Մարինոյի անկախ հանրապետության իրավապահ մերմինների աշխատակիցները ձեռբակալել են նախկին նախագահ Պիետրո Բերտին: Նրան մեղադրում են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սան Մարինոյի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ճանաչված ներկայացուցիչը մասնագիտությամբ բժիշկ է: Նրա դեմ հայց են ներկայացրել նախկին հաճախորդուհիները: