211652_close_icon
views-count2978 դիտում article-date 22:06 30-06-2015

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց Սան-Մարինոյի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում առաջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ բավական դժգույն խաղ ցուցադրելով, 2:1 հաշվով հաղթեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»: Հայ ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում առջևում էին 2:0 հաշվով, իսկ 71-րդ րոպեին թվային առավելություն ստացան, երբ հյուրերի խաղացողներից Չեսկին հեռացվեց խաղադաշտից: Թվում էր, որ դրանից հետո «Փյունիկը» կմեծացնի գոլերի տարբերությունը և հանգիստ հաղթանակ կտանի, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը. սան-մարինացիները խաղացող կորցնելուց անմիջապես հետո կրճատեցին հաշվի տարբերությունը: Դրանից հետո «Փյունիկը» 20 րոպե ժամանակ ուներ՝ նորից հաշվի տարբերությունը մեծացնելու համար, սակայն որևէ գոլային պահ չկարողացավ ստեղծել և խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2:1: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Սան Մարինոյում: Այս զույգի հաղթողին երկրորդ փուլում սպասում է նորվեգական «Մոլդեն»: Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ «Փյունիկ» (Հայաստան) – «Ֆոլգորե» (Սան Մարինո)՝ 2:1 Սաթումյան՝ 45+1, Ռոմերո՝ 48 – Հիրշ՝ 71

Նմանատիպ նյութեր