Սան-Մարինոյի հավաքականը իր առաջին միավորն է վաստակել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարերում
                        Սան-Մարինոյի հավաքականը իր համար պատմական նվաճման է հասել: Գաճաճ պետության ընտրանին Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Էստոնիայի ընտրանու հետ և իր առաջին միավորն է վաստակել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարերում:  Այդպիսով Սան-Մարինոյի հավաքականը կարողացել է վերջ դնել 61 անընդմեջ պարտություններից բաղկացած հանդիպումների շարքին:
Ավելացնենք, որ ընտրական փուլի մրցաշարերում ոչ մի միավոր չվաստակած թիմերի շարքում շարունակում են մնալ Անդորրայի և Ջիբրալթարի ընտրանիները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

