Ադրբեջանում զինվորականներ տեղափոխող ավտոմեքենա է վթարի ենթարկվել. կան տուժածներ
Ադրբեջանի ՆԳ նախարարության N զորամասին պատկանող և զինվորականներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը:
Վթարի հետևանքով 3 զինվորական մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: