Ադրբեջանում 9-րդ դասարանի աշակերտների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա 19 վիրավոր
Ադրբեջանում՝ Եվլախի վարչական տարածքում, աշակերտների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է Report-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 9-րդ դասարանի աշակերտներին ավարտական քննությունների տեղափոխող Mercedes Vito միկրոավտոբուսը բախվել է ГАЗ-53-ին, ինչի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 19 հոգի, ովքեր հոսպիտալացվել են:
Նշվում է, որ նրանցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Աղբյուրը հայտնում նաև, որ այսօր՝ մարտի 11-ին, Ադրբեջանում 9-րդ դասարանի աշակերտները ավարտական քննություններ են հանձնում: