Ադրբեջանում զինվորականներ տեղափոխող ավտոմեքենա է վթարվել. կա զոհ
                        Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղակայված Ադրբեջանի ՊՆ N զորամասին պատկանող Hyundai մակնիշի սանիտարական ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի և կողաշրջվել: 
Ադրբեջանական apa գործակալության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով տվյալ զորամասի բուժծառայության  ղեկավար Բուգար Օրուջևը ծանր մարմնական վնասվածքներից մահացել է հոսպիտալում: Hyundai-ի վարորդ՝ նորակոչիկ Ռաշադ Ռուֆաթովը, և ևս մեկ ուղևոր թեթև մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

