1266 դիտում
19:02 20-01-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսության նախարարներ:
Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների անհրաժեշտության հարցերին։ Ընդունվել է համատեղ կոմյունիկե, որով կոչ է արվում միջոցներ ձեռնարկել ապահովելու մարդկանց անվտանգ սնվելու իրավունքը և զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում ազգային և միջազգային մակարդակներում: 2014 թվականը ՄԱԿ-ը հայտարարել է Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների տարի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ֆորումի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Բեռլինում գտնվող մասնակից երկրների՝ Նիդեռլանդների, Ավստրիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Մոլդովայի, Կանադայի, Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ մասնագիտացած ”ԿԼԱԱՍ” գերմանական ընկերության ներկայացուցիչների հետ:
Նա մասնակցել է Բեռլինյան կանաչ շաբաթ գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչպես արդեն հաղորդվել է, ցուցահանդեսին մեր երկիրը մասնակցել է առանձին տաղավարով, ուր ներկայացվել են ՀՀ-ում արտադրվող կոնյակ, գինի, հյութեր և պարենային այլ ապրանքներ:
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
18:12 17-01-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
1925 դիտում
19:00 20-01-2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
695 դիտում
20:18 22-01-2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
Այս բաժնից
640 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
955 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան