Տարոն Մարգարյանը մասնակցել է Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման արարողությանը
                        Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը  ներկա է գտնվել Ռիգան եվրոպականմշակութային մայրաքաղաք հռչակելու  բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պատվիրակության  անդամներն այնուհետ մասնակցել են Լատվիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լատվիայի Հանրապետության նախագահին՝ Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ։ 
Այցի շրջանակում Երևանյան պատվիրակության անդամները ներկա են գտնվել  նաև <<Հրեղեն քանդակների>>  աշխարհի առաջնությանը, ինչպես նաև Ռիգա արենայում կազմակերպված <<Ռիգան դարերի և մշակույթի խորքից>> խորագիրը կրող համերգային ծրագրին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

