Զարգացման իսլամական բանկը Իրանին 3 մլրդ դոլար է հատկացրել
Զարգացման իսլամական բանկը Իրանի տնտեսական նախագծերի իրագործման համար 3 մլրդ դոլարի վարկ է հատկացրել: Այս մասին հայտարարել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան:
Նախարարը, ավ մասնակցել էր Ջիդդեում տեղի ունեցած Զարգացման իսլամական բանկի անդամ պետությունների նախարարական մակարդակով նիստին, նշել է, որ Իրանն այդ միջոցները ծախսելու է տնտեսական ոլորտում իրականացվող նախագծերի վրա:
Նշենք, ու ԶԻԲ-ի անդամ է 56 երկիր: