Ամերիկացի բիզնես մագնատ Բաֆեթը ավելի քան 3 մլրդ դոլար է հատկացրել բարեգործության համար
Ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր Ուորեն Բաֆետը իր Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերից 3,17 մլրդ դոլար է հատկացրել բարեգործության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աշխարհի ամենահաջողակ գործարարը փոխանցել է այդ միջոցները 5 տարբեր բարգործական հիմնադրամների, որոնք ղեկավարում են նրա որդիներն ու դուստրը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, Բաֆետը բարեգործական նպատակներով փոխանցել է ավելի քան 27,5 միլիարդ դոլար, նա հայտնի մարդասեր է, ով իր կարողության 99%-ը ծախսել է մարդասիրական նկատառումներով՝ հիմնականում Գեյթս Հիմնադրամի միջոցով։
Հիշեցնենք նաև, որ Ֆորբսը Բաֆեթի կարողությունը գնահատում է 75.6 միլիարդ դոլար: