Ադրբեջանը 500 միլիոն դոլար է հատկացրել Իրանին «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման համար
«Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում Ռեշտ-Աստարան երկաթուղային գծի կառուցումը սկսվելու է հաջորդ տարվա առաջին կեսին:
Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովը, հաղորդում է azernews գործակալությունը:
«Երկաթուղու 164 կմ-անոց հատվածի բացումը ծրագրված է 2020 թվականին, և այդ ժամանակ մենք կարող ենք Բաքվից Նախիջևան հասնել գնացքով»,- ասել է Գուրբանովը:
Պաշտոնյան նշել է, որ ադրբեջանական կողմն արդեն Իրանին հատկացրել է 500 միլիոն դոլարի չափով վարկ, և երկու կողմերը նախաստորագրել են վարկային համաձայնագիրը:
«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը նախատեսված է Հյուսիսային Եվրոպայի և Հարավ-արևելյան Ասիայի միացվման համար: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաուղիների միջև: Սկզբնական շրջանում ծրագրվում է այս միջանցքով տեղափոխել տարեկան 6 միլիոն տոննա բեռ: