Սնոուդենը` ամերիկյան «Մամուլի ազատության հիմնադրամ»-ի տնօրենների խորհրդի անդամ
                        ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ-ում մեկ տարի առաջ ստեղծված «Մամուլի ազատության հիմնադրամ»-ի կողմից հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմ է հրավիրվել: Այս մասին ասվում է հիմնադրամի կայքում:
«Մամուլի ազատության հիմնադրամը» հիմնադրվել է 2012 թվականի դեկտեմբերին՝ ի պաշտպանություն հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները բացահայտել ձգտող լրագրողների: Իր գոյության ընթացքում կազմակերպությանը հաջողվել է հավաքել առնվազն 500 հազար դոլար՝ հաջակցություն WikiLeaks կայքի գաղտնազերծողների:
Սնոուդենն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցել հիմնադրամի հիմնադիր, պաշտպանության փոխնախարարի նախկին տեղակալ Դենիել Էլսբերգի հետ:  Դենիել Էլսբերգը նշել է, որ Սնոուդենն իր հերոսն է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

