2273 դիտում
18:27 03-05-2018
Փաստաբանների պալատը շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ:
Մամուլի ազատությունը բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց խոսքի ազատության կարևոր երաշխիքն է: Մամուլը հանդիսանում է պետական մարմինների համար զսպաշապիկ, քանի որ օգնում է խնդիրների հրապարակայնացմանը և հետևում դրանց լուծմանը:
Մեր երկրի համար այս բարդ ու լարված օրերին մամուլի աշխատակիցների շնորհիվ էր, որ հանրությունը միաժամանակ և ողջ ծավալով տեղեկանում էր, թե՛ հրապարակում, թե՛ մայրաքաղաքի և հանրապետության այլ հատվածներում տեղի ունեցող զարգացումների մասին:
Առաջին գծում գտնվող մարտիկների նման լրագրողներն ընդգծել են իրենց կարևոր և օբյեկտիվ դերակատարությունը, անգամ ամենաճգնաժամային վիճակում ցուցաբերել մասնագիտական հմտություններ և խիզախություն:
Այս օրերի ընթացքում մամուլի պատասխանատուները նաև կարողացել են իրենց աշխատանքով զսպել ստահոդ լուրերի տարածման ալիքը՝ հերքելով խուճապն ու մերժելով ապատեղեկատվությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնական օրվա առթիվ՝ լրագրողներին մաղթում ենք տոկունություն, կամք, օբյեկտիվություն և մեծ համբերություն:
[b]Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ՝
Արա Զոհրաբյան[/b]
Նմանատիպ նյութեր
901 դիտում
17:16 03-05-2022
Մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչներին
1712 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
871 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան