Ադրբեջանն անորոշ ժամանակով դադարեցրել է գազամատակարարումը Ռուսաստան
Հունվարի 13-ի առավոտյան դադարեցվել է ադրբեջանական գազի մատակարարումը Ռուսաստանին: Որպես պատճառ նշվում են տեխնիկական խնդիրները: Առայժմ հայտնի չէ գազամատակարարման վերականգնման ժամկետը:
Մինչև գազամատակարարման դադարեցումն Ադրբեջանը Ռուսաստան էր տեղափոխում օրական 3մլն խմ գազ:
2009 թվականի հոկտեմբերին Газпром-ը և ГНКАР-ը ադրբեջանական գազի գնման վերաբերյալ գործարք կնքեցին: