Ռոյսը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով
Եվրո 2016-ի ընտրական փուլի Գերմանիա – Շոտլանդիա (2:1) խաղի ժամանակ Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել հանդիպումը: նախնական տվյալներով Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանը կոճի վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների մասին, որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ նախկինում նմանատիպ վնասվածքի պատճառով Մարկո Ռոյսը բաց էր թողել 2014 թվականի աշխարհի առաջնությունը:
Շոտլանդիայի հետ կայացած խաղից հետո Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել էր, որ Ռոյսի վնասվածքը լուրջ չէ: