Հյումելսը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաթս Հյումելսը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ և չի կարողացել շարունակել հանդիպումը:
«Դեռ ամեն ինչ այդքան էլ հուսադրող չի թևում: Դրվագներից մեկում նա բարձր է ցատկել և վայրեջք կատարելուց ցավ է զգացել ծնկի հատվածում»,-ասել է Կլոպը:
Ենթադրվում է, որ Հյումելսը կարող է բաց թողնել 6 շաբաթ, սակայն ֆուտբոլիստի ապաքինման հստակ ժամկետը պարզ կդառնա բուժզննում անցնելուց հետո: