Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին Փարիզում կհանդիպեն հոկտեմբերի 14-ին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում կհանդիպեն հոկտեմբերի 14-ին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին:
Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կստացվի կառուցողական, կքննարկվեն ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք թեժ թեմաներ, այդ թվում նաև Ուկրաինայի հարցը: Լուկաշևիչն ընդգծել է, որ Լավրովը Ֆրանսիայում կհանդիպի նաև այդ երկրի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: