65759 դիտում
16:45 13-01-2014
Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության հարևանությամբ
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 11 UL 489 համարանիշի, 31-ամյա Արամ Մանուկյանի վարած BMW մակնիշի 80 OO 090 համարանիշի և 32-ամյա Էդգար Խամոյանի վարած Opel Vectra մակինիշի 11 ԼԼ 412 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի և ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությանը պարզում է վիրավորի և ВАЗ 21 06 ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+