82841 դիտում
15:17 22-09-2020
Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են 50-ամյա Հարփոն Ս-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան և 52-ամյա Արթուր Հ-ի վարած AMN մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տեղում բուժօգնություն է ստացել Toyota-ի ուղևոր՝ 22-ամյա Էլեն Թ-ն, ով, սակայն, հրաժարվել է հոսպիտալացվելուց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, քանի որ բեռնատարից առկա է եղել վառելիքի արտահոսք։
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+