83306 դիտում
23:53 12-01-2019
Գյումրիում թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը
Այսօր՝ հունվարի 12-ին, գողության դեպք է տեղ ունեցել Շիրակի մարզում:
Անհայտ անձը կամ անձինք թալանել են Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցը՝ տանելով ջեռուցման ռադիատորները:
Այս պահին դպրոց են ժամանել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները: Հանցագործության բացահայտման աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
17:17 06-08-2024
Հայտնի են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցակիցները Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում