187312 դիտում
10:09 09-01-2019
ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կենտրոնական ապարատի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. սուտի, «լավ տղերքից» մեկին հայտնաբերեցին, մեկի ինքնությունն էլ ճշտվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ
Երեկ՝ հունվարի 8-ին, ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կենտրոնական ապարատի քրեական հետախուզության բաժնի, Աբովյանի Ռազմական Ոստիկանության բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին, այդ թվում՝ վթարային իրավիճակ, որի ժամանակ անօրինական հարկադրել են վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն։
Այնուհետև «կտրիճ դավոները» իրենց գործողությունները կատարել են Երևան քաղաքի Շարուրի փողոցում՝ նույն եղանակով. կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո 2 հոգի ոտքերով հարվածել ու բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնելով՝ բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի նկատմամբ։ Նրանք ոչ միայն չեն ենթարկվել տեսուչի օրինական պահանջին, այլև հարվածել են նրա դեմքին և հայհոյանքներ հնչեցրել տեսուչի հասցեին, իսկ մի քանի հոգի էլ քաշել են վարորդի հագուստից՝ ստիպողաբար դուրս բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից։
Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքներ են կատարում և նշված արարքի համար կասկածվող Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանը ինքնակամ ներկայանում է Ռազմական Ոստիկանություն, իսկ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, նախկինում դատապարտված, 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։
Ռազմական Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ Մ. Ոսկանյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Արդեն Ռազմական Ոստիկանությունում Գ. Հակոբյանը, ով միջադեպի ժամանակ «առյուծ էր կտրել» և իրեն համարում էր «լավ տղա, դարձել էր խոնարհ հարս» ու երևի նրա մտքով անցնելիս է եղել, որ Ռազմական Ոստիկանության ծառայողները կմոռանան իր՝ ոչ հային հարիր պահվածքը և կանցնի-կգնա, մինչդեռ գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդն ինչպես ընդունում է սահմանն անառիկ պահող զինվորին, այնպես էլ ընդունում է նորակոչիկներին և նրանց անվտանգ զինկոմիսարիատներից զինվորական հավաքակայան ճանապարհող զինկոմիսարիատների աշխատակիցներին, քանի որ զինկոմիսարիատի ծառայողները նույնպես անհրաժեշտության դեպքում լինում են առաջնագծում, եթե դրա կարիքը լինում է։ Դրա վառ ապացույցն էր նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմը։
Տեսանյութը՝ Armtimes.com-ի
***
[color=#CC0000]14։50
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ որոնվող 23-ամյա Մերուժան Ոսկանյանը մեղայականով ներկայացել է Ռազմական Ոստիկանության վարչություն։ Նրա հետ է եղել նաև հայրը, իսկ ինքն էլ մինչև Ռազմական Ոստիկանություն ներկայանալը, այցելել է վարսավիրին, կտրել մազերը, սափրվել և գլխիկոր ներկայացել։[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1870 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)