84318 դիտում
14:39 05-01-2019
Խոշոր ավտովթար Երևանում. շտապօգնության ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. վարորդն ու բժիշկները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի Շամպայնի գործարանի խաչմերուկում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գազպրոմ Արմենիա ընկերության բաշխիչ գազախողովակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen մակնիշի 34 TC 679 համարանիշի ավոտմեքենայի վարորդը հազիվ է պրծել բախումից: Հակառակ դեպքում՝ Haise-ն, որը շտապօգնության ավտոմեքենա է, կբախվեր նրան:
Օպերատիվորեն ժամանել են Գազպրոմ Արմենիա ընկերության Երևանի ԳԳՄ ընկերության ծառայողները՝ գլխավոր տնօերեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում, է որ վիրավորներն են շտապօգնության վարորդն ու 2 բժիշկները:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15607 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35867 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց