78371 դիտում
13:58 05-01-2019
Արցախի և Հայաստանի հերոսներ Մոնթեի ու Վազգենի ոգով տոգորված, տան միակ մինուճար, հայի ձեռքով հրազենային վնասվածք ստացած 19-ամյա զինվորի ծնողների հույսը Նիկոլ Փաշինյանն է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը 2018 թ.-ի դեկտեմբերի 17-ին տեղեկություն էր հրապարակել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու մասին, երբ 19-ամյա զինվորը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Այսօր՝ հոնվարի 5-ին, 19-ամյա զինվորի ՝ Ռաֆիկ Վահանյանի հարազատները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մանկուց մեր մինուճար տղային սովորեցրել ենք հայրենասիրություն, նա բարձ առաջադիմությամբ ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետև ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինքնակամ կիսատ է թողել ուսումը և մեկնել ծառայության:
Ծառայությունը անցկացնում էր Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում: Ամեն անգամ նրա հետ խոսելիս, միշտ ասում էր. «Հպարտ եմ, որ Արցախի Հանրապետությունն եմ պաշտպանում, հպարտ եմ, որ առաջնագիծը պաշտպանող տղերքից եմ», ու միշտ ասում էր. «Իմ ծառայության միջոցով պաշտպանում եմ նաև Հայաստանի քաղաքացիներին, ծնողներիս, իմ ընտանիքը»:
Չարաբաստիկ լուրի մասին տեղեկացանք 2018 թ.-ի դեկտեմբերի 16-ին, որ երեխան աչքի մասում հրազենային վնասվածք է ստացել: Մեր երկար աղմուկից հետո Ստեփանակերտի հոսպիտալից երեխային տեղափոխեցին Երևան՝ Մուրացանի հոսպիտալ, որտեղ մի որոշ ժամանակ մնալուց հետո երեխան իր բուժումը շարունակում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:
Մեզ այս պահին այնքան չի հետաքրքրում կատարողին ու նրա հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որքան երեխայի առողջությունը:
Երեխան վախի մթնոլորտում մեկ այլ հիվանդություն էլ է ձեռք բերել՝ արյան լեյկոզ ու անգամ վախենում ենք այդ մասին երեխային ասել: Հայաստանում հնարավոր չէ ոսկրածուծի փոխպատվաստում կատարել, անգամ այդ մասին մեզ հետ զրույցում ասում են բժիշկները:
Մեր հույսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, քանի որ վստահ ենք՝ նա շատ լավ գիտի ինչ բան է զինվորի ծնող լինելը, քանի որ նա էլ կարող էր որոշ մարդկանց նման իր երեխային չուղարկել ծառայության, բայց նա նույնպես իր տղային ծառայության ուղարկեց Արցախի Հանրապետություն ու մենք որպես ծնող, որպես հայ մարդ ցանկանում ենք բոլոր զինվորներին, այդ թվում՝ Ն. Փաշինյանի տղային, բարի ծառայություն, բարի վերադարձ, որ նրանք առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:
Հիմա մենք էլ Ն. Փաշինյանից խնդրում ենք, որ թեկուզ աչքից վիրավոր մեր տղային օգնեն՝ բուժումը ստանալու արտերկրում: Անգամ անալիզի գումարները մենք բարեկամներով, այդ թվում՝ Ռուսաստանում բնակվող, մեր միջոցներով ենք հավաքել, բայց փոխպատվաստման ծախսը խոշոր չափի գումար է, իսկ մենք անգամ եթե մեր տունն էլ վաճառենք, չենք կարող այդ հարցը լուծել:
Խնդրում ենք վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին, որ նա օգնության ձեռք մեկնի հայրենիքի համար միշտ պատրաստ գտնված, հայրենակցի կողմից հրազենային վնասվածք ստացած ու որոշ վայ հայրենասերների մեղքով քար անտարբերութան մատնված վիրավոր զինվորին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/17/1112956/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել զինծառայող՝ 19-ամյա Ռաֆիկ Վահանյանը։
Վերջինը հոսպիտալ էր տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ տեղեկությունների, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերել ու պատրաստվում էին վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորի մայրն ասում էր, «Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ և երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պահին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+