168242 դիտում
19:26 13-09-2018
Սովետական միլիցիայի ոգով տոգորված 41–ամյա վարորդի 01-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա». Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի հանձնարարականով նույն գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները Ծովակալ Իսակովի պողոտայից Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել ВАЗ 2101 մակնիշի 808 NA 08 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ավտոմեքենայի սեփականատեր, Երևան բնակիչ, 41-ամյա Հայկ Բիանջյանը նշված ավտոմեքենան վերասարքավորել է սովետական միլիցիայի «գաի ատրիբուտներով», ավտոմեքենայի մեջ էլ կախել է սովետական միլիցիայի փոխգնդապետի ուսադիրներով համազգեստը ու այդ կերպ վարում է ավտոմեքենան:
Նշված արարքի համար սովետական միլիցիայի ոգով տոգորված Հ. Բիանջյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100 հազար դրամի չափով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1960 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)