211652_close_icon
views-count52866 դիտում article-date 23:49 30-11-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 06-ը բախվել է գազախողովակի հենասյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել.մեքենան վերածվել է մոխրակույտի. վիրավորներին առաջինը օգնության են հասել Վեդիի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 42 ԼԼ 475 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դաշտաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ այդ պահին նշված հատվածով կանչի վայրից Վեդիի հիվանդանոց մեկնելիս են եղել նշված հիվանդանոցի բժիշկները, ովքեր ճիշտ կողմնորոշվելով ու վտանգելով իրենց կյանքը, քանի որ կար վտանգ, որ հնարավոր է՝ ավտոմեքենայի գազաբալոնը պայթեր, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, նրա կնոջն ու 2 երեխաներին, որից հետո տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի գազի վարչության աշխատակիցներն ու քաղաքացիները կարողացել են կանխել կրակի տարածումը, իսկ հետո մարել այն: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները կվերանորոգեն գազախողովակի հենասյունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր